Քաղաքական
Գերեվարված զինառայողների հարազատները փողոցներ են փակել (տեսանյութ)
Կառավարության դիմաց շարունակվում է անհետ կորածների և գերիների ծնողների ու հարազատների բողոքի ակցիան։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների վերաբերյալ ասածների առնչությամբ։
Սկզբում ցուցարարները պահանջում էին հանդիպում Սիմոնյանի հետ, իսկ հետո, երբ կառավարության շենքից դուրս եկավ աշխատակիցներից մեկը և խնդրեց իր միջոցով փոխանցել պահանջները, ցուցարարները որոշեցին փակել կառավարության շենքին հարող Տիգրան Մեծ պողոտայի սկզբնամասը։
Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց: