Հասարակություն
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզ տանող բոլոր ճանապարհները
Շիրակի մարզի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները:
Փակ է ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու երեկ ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական տարածքը: