ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ

Հասարակություն 09.04.2021   09:45   113

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու երեկ ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական տարածքը, որտեղի աշխատակիցներն արդեն 24 ժամ չեն կարողանում դուրս գալ. երեկ կեսօրից ելքերն արգելափակված են թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտների համար։

Գիշերը ՊՆ-ի մոտ անցկացրած մարդկանց խոսակցությունների համաձայն՝ վարչական համալիրի տարածքից (կամ տարածք) միայն ուղղաթիռ է թռել, տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Հիշեցնենք, որ ռազմագերիների հարազատները ՊՆ էին եկել այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը չէր կայացել։

Հավելենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

Շիրակի մարզի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ՊՆ, Բողոքի ակցիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon