Գիլադ Սադե. Շուշիի անկումից առաջ արված վերջին լուսանկարները (տեսանյութ)
Ծագումով հրեա լուսանկարիչ Գիլադ Սադեն 44-օրյա պատերազմի գրեթե ողջ ընթացքում եղել է Արցախում: Նա հրապարակել է լուսանկարներ, որոնք արել է Շուշիում՝ քաղաքի անկումից 1-2 օր առաջ, հաղորդում է Մեդիամաքսը:
Գիլադ Սադեն Արցախում պարբերաբար աշխատել է 2015 թվականից ի վեր: Երբ սկսվեց 2020 թվականի պատերազմը, նա Արցախ ժամանած առաջին արտասահմանցի լրագրողներից էր:
Գիլադ Սադեն նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է նրա աշխատանքը Շուշիի մատույցներում՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ին:
2020 թվականին նոյեմբերի 10-ի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում, Շուշին հանձնվեց թշնամուն...
Հիշեցնենք՝ մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության մեջ ամենակարևոր օրերից է. 30 տարի առաջ սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող ռազմագործողությունը, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ Շուշիի ազատագրմամբ: