«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

30 տարի առաջ այս օրը սկսվեց «Հարսանիք լեռներում» օպերացիան, որն ավարտվեց Շուշիի ազատագրմամբ (տեսանյութեր)

30 տարի առաջ այս օրը սկսվեց «Հարսանիք լեռներում» օպերացիան, որն ավարտվեց Շուշիի ազատագրմամբ (տեսանյութեր)

Մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության մեջ ամենակարևոր օրերից է. 30 տարի առաջ սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող  ռազմագործողությունը, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ Շուշիի ազատագրմամբ:

Բարձունքի վրա գտնվող Շուշին ադրբեջանցիները դարձրել էին հայկական բնակավայրերի ռմբակոծման հարթակ: Ստեփանակերտը պարբերաբար հրետակոծում էին հենց Շուշիից: 

Ռազմական գործողությունների ելքն կանխորոշվեց արդեն իսկ մայիսի 8-ին: Գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը վաղ առավոտյան արդեն Շուշիում էր, լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայկական եռագույնը: Իսկ երեկոյան տրված դադարը հակառակորդի համար պարզապես հնարավորություն էր՝ հատկացված միջանցքով բերդաքաղաքից հեռանալու համար։

Մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր։ Բերդաքաղաքի գրավումից հետո պատերազմը ընթացավ մինչև 1994թ. մայիսի 12-ը: Սակայն, Շուշիից հետո պատերազմի ավարտն արդեն տեսանելի էր, այն բեկումնային պահ էր դարձել Ղարաբաղյան պատերազմում:

2020 թվականին նոյեմբերի 10-ի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում, Շուշին հանձնվեց թշնամուն...

Արխիվային տեսանյութ՝ Շուշիի համար, համազարկով կրակ.

Արխիվային տեսանյութում՝ Կոմանդոսը Շուշիի ազատագրման համար շնորհակալություն է հայտնում ՀՀ առաջին նախագահ ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից.