Պաշտոնական
Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար», - ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել՝ Հայաստանում այլ պաշտոնի անցնելու նպատակով: