Պաշտոնական
Հացադուլ հայտարարած զինհաշմանդամը կբուժվի արտերկրում
Պաշտպանության նախարարությունը խոստանում է կոնկրետ քայլեր ձեռնարկել, որ ՊՆ շենքի առջև հացադուլ սկսած նախկին զինծառայող, հաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանը բուժում ստանա արտերկրում։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ օրենքի շրջանակում հնարավոր չէ ֆինանսավորել արտերկրում զինհաշմանդամի բուժումը, բայց նախարարության պաշտոնյաներն այս պահին փորձում են գտնել այլընտրանքային տարբերակ՝ բարեգործական միջոցների ներգրավմամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ից Դավիթ Հակոբյանը հացադուլ էր սկսել Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով արտերկրում իր առողջության վերականգնման համար ֆինանսական միջոցներ հատկացնել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում