«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունը ստանձնած ՀՅԴ-ականների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունը ստանձնած ՀՅԴ-ականների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

NEWS.am–ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն օրերս որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին  բռնության ենթարկելու  պատասխանատվությունը ստանձնած շուրջ երկու տասնյակ ՀՅԴ–ականների նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նշենք, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը դիմել էր իրավապահներին և հայտնել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ անհայտ անձինք իրենց շենքի բակում ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:

Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին:

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: