«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

«Արագ վերականգնում և խաղաղություն սիրիացի մեր բարեկամներին». ՀԱԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն

«Արագ վերականգնում և խաղաղություն սիրիացի մեր բարեկամներին». ՀԱԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն

Այսօր օրվա ավարտին Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ այցելեցինք Երևանում Սիրիայի դեսպանություն՝ մեր ցավակցությունը հայտնելու Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի, և դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում արեցինք։

Դեսպան Նորա Արիսյանի հետ զրույցում անդրադարձ կատարվեց հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, դրանց ներկա վիճակին և հատկապես այն մեծ դերակատարությանը, որ ունեցան նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Հաֆեզ ալ-Ասադը այդ հարաբերությունների հաստատման ու զարգացման գործում։ Խոսվեց նաև դրանք ամրապնդելու և տևակայուն ընթացք ապահովելու անհրաժեշտության մասին։

Չեմ կարող չհիշել այդ կապակցությամբ այն ամուր կապերը, որ ուներ ԵՊՀ արաբագիտության ամբիոնը Սիրիայի կրթական հաստատությունների հետ 90-ական թվականների կեսերից մինչև Սիրիայում բռնկված պատերազմը. յուրաքանչյուր տարի 25 ուսանող մեկամյա լեզվական դասընթաց էին անցնում Դամասկոսում, ասպիրանտների և մագիստրանտների խմբեր էին ուսանում Դամասկոսի և Հալեպի համալսարաններում։

Արագ վերականգնում և խաղաղություն սիրիացի մեր բարեկամներին։

Սամվել Կարաբեկյան

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է` հասնելով շուրջ 8500-ի։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը։

«Դժվար է ասել հստակ թիվ, դրանք ամեն օր աճում են։ Այն, ինչ մենք գիտենք այսօր, Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում մահացել է մոտ 4.000 և տուժել 2.500 մարդ։ Սիրիայի հյուսիս–արևմուտքում` մոտ 4.5 հազար մարդ է մահացել, ևս 7.500-ը վիրավոր է»,– ասել է նա։