Արցախ
Հակառակորդը ականանետ է կիրառել Ակնայի ուղղությամբ
Հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետով 9 արկ է կրակել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ, Ռազմինֆոյին hաղորդել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հաստատելով այդ մասին տեղեկությունները։
«Հրաձգությունն իրականացվել է մարտի 13–ին կես ժամվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ հայկական դիրքերի ուղղությամբ 9 արկ է արձակվել։ Հայկական կողմը կորուստներ չունի», – ասաց Հասրաթյանը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին՝ անօդաչու թռչող սարքից։
Նյութը հասանելի է նաև ռուսերեն