Պաշտոնական
ՀԱՊԿ-ի խորհուրդի արտահերթ նիստում կքննարկի Տավուշի ուղղությամբ իրավիճակի սրման հարցը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը, գրում է «Արմենպրես»-ը:
«Կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ, որը սկսվել է հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ ռազմական բախման հետևանքով, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ»,- նշված է հայտարարությունում: