Հարութ Ուլոյան. Իսկ ո՞վ գիտի․ թՔՊ-ն գիտի՞, թե՞ Նիկոլը
թՔՊ-ականները Քոչարյանի ասուլիսից հետո հրճվում են, թե վերջինս չգիտի Հայաստանի տարածքի չափը։
Քոչարյանը գիտի թե չգիտի, մի կողմ թողնենք։
Իսկ ո՞վ գիտի․ թՔՊ-ն գիտի՞, թե՞ Նիկոլը։
- 2018-20 թվականներին «Ղարաբաղը Հայաստան էր և վե՛րջ», իսկ «Ակնան մեր հայրենիքն էր», ըստ այդմ՝ Հայաստանի իշխանությունը տարածվում էր շուրջ 42․000 քկմ տարածքի վրա։
- 5 տարի առաջ այս օրերին Նիկոլը հայտարարում էր, որ խորհրդային վերջին քարտեզները իրավական հիմք չունեն, քանի որ դրանք վերատպումների արդյունք են։ Ավելին, պնդում էր, որ կա ըմբռնում, որ իրավական հիմքերն առկա են 1920-30-ական թվականներին Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնեցված քարտեզներում։ Նշեմ, որ, օրինակ, 1928 թվականին ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության կողմից պաշտոնապես հրատարակված ատլասում Հայաստանի սահմանագիծն ունի հետևյալ տեսքը՝ շուրջ 30․948 քկմ տարածքով (տե՛ս նկարը)։
- Ինչ-որ պահից Նիկոլը «որոշեց», որ, այնուամենայնիվ, ճիշտը խորհրդային վերջին քարտեզներն են՝ Հայաստանը 29․800 քկմ տարածքով։
- Հետո նրան «հուշեցին», որ դա «կլորացրած թիվ» է, իսկ իրական Հայաստանի տարածքը 29․743 քկմ է։
- Թե Նիկոլի իշխանության օրոք Ադրբեջանը որքան իրական Հայաստանի տարածք է օկուպացրել, դա միայն 24-ժամյա ռեժիմով սոցիալական հարթակներից դուրս չեկող թՔՊ-ական պրոպագանդիսներին է հայտնի։
Ու այս մարդիկ դեռ մի բան էլ այլոց են մեղադրում Հայաստանի տարածքի չափը չիմանալու մեջ։


