Հարութ Ուլոյան. Ովքեր պատրաստվում են ևս մեկ անգամ քվեարկել Փաշինյանի օգտնին, իմացե՛ք
Փաշինյանը բովանդակային առումով ասում է հետևյալը․ Ղարաբաղից ձերբազատվելը մեծագույն ձեռքբերում էր, որով ես հպարտանում եմ։
Բայց սա դեռ ամենը չէ։
Դա ասելով, Փաշինյանն ու իր թիմն այդ «ձեռքբերումն» ու իրենց «խաղաղության» վերաբերյալ թեզն ուղղակիորեն փոխկապակցում են 2021 թվականի ընտրությունների արդյունքներով ժողովրդի կողմից նրանց տրված «իրական» պատգամով և 2018 թվականի «թավշյա հեղափոխությամբ»։
Այսինքն, հարգելիներս, հատկապես նրանք, ովքեր պատրաստվում են ևս մեկ անգամ քվեարկել Փաշինյանի օգտնին, իմացե՛ք, թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ Ղարաբաղի հայաթափման ու կորստի, թե՛ իշխանական ներկայիս օրակարգերի համար պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ Փաշինյանին ձայն տվողներդ։ Սա ես չեմ ասում։ Ոչ էլ սա ենթադրական գնահատական է։ Սա ուղիղ տեքստով ասում են Փաշինյանն ու իր թիմը։
Ձայն տալով նրան, դուք, ըստ էության, ստորագելու եք նման մի բովանդակություն պարունակող հայտարարության տակ․
«Մենք հպարտ ենք, որ մեր պետությունը դուրս ենք բերել ղարաբաղյան թակարդից, ինչը դարակազմիկ ձեռքբերում է»։
Ի դեպ, նույնիսկ կոռուպցիոն ռիսկերով հղի համերգ են ձեզ հրավիրում, իսկ հետո դա ներկայացնում են որպես աննախադեպ աջակցություն՝ իրենց քաղաքական օրակարգերի։


