«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Փաստորեն, գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մանիպուլյացիայի հետ

Հարութ Ուլոյան. Փաստորեն, գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մանիպուլյացիայի հետ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ նախատեսվող սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու հարցը չպետք է քննարկվի: Նույն նախարարը ներկայիս Սահամանադրությունը «խայտառակություն» է որակում, իսկ նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հիմքը ներկայացնում է «հասարակական պահանջը»:

Ներկայիս Սահամանադրության վերաբերյալ ժողովրդի բացասական կարծիքը ձևավորվել է դեռևս 2015 թվականին, իսկ բացասական կարծիքի հիմքը, առաջին հերթին, հանդիսացել է զուտ Սերժի նպատակներին ծառայեցնելու համար նախատեսված կառավարման համակարգի փոփոխությունը: Մնացած դրույթները, մեծ հաշվով, ոչ ոքի չի հետաքրքրել: Ավելին, 2018 թվականի ժողովրդի ընդվզումը առաջին հերթին պայմանավորված էր Սահմանադրությամբ նախատեսված տվյալ անցումը կանխելու հստակ գիտակցմամբ:

Ու հիմա, երբ իշխանությունները նախատեսվող սահմանադրական նոր փոփոխությունները պայամանավորում են «հասարակության պահանջով»` մերժելով կիսանախագահական համակարգին վերադառնալու առաջարկները, ապա նման գործելաոճով, ըստ էության, իրենց հագով են վերաձևում Սերժի հագով կարած «խայտառակ» Սահամանադրությունը: Փաստորեն` գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մանիպուլյացիայի հետ:

Հարութ Ուլոյան