Օրացույց
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օրը
- Իսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը, և նրանց իբրև իսլամ հոր զավակներ ստիպում են նույն կրոնն ընդունել: Չնայած հոր՝ կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ և գլխատվում 808 թվականին:
- Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, ովքեր կռապաշտական մի արարողության մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ և գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին:
- Հայ Առաքելական եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստյան տոնից հետո երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում աստվածային պարգևի արժանանալու համար:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2024-06-06, 2025-06-26, 2026-06-11, 2027-06-03, 2028-06-22, 2029-06-07, 2030-06-27։