«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Եսայի մարգարեի հիշատակության օրը

Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներից» առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին:

Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է: Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե՝ Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա՝ «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»:

Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21):

Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2025-07-31, 2026-07-16, 2027-07-08, 2028-07-27, 2029-07-12, 2030-08-01: