Հայաստան-Իրան ճանապարհը փակ է
Հարյուրավոր բեռնատարներ են մնացել Հայաստանում և Իրանում, հնարավորություն չունենալով ուղերթներ իրականացնել, քանի որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները փակել են Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհահատվածը։
Չորեքշաբթի չեղարկվել էին նաև Թեհրան–Երևան–Թեհրան երթուղով ընթացող ուղևորատար ավտոբուսների երթուղիները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին փոխադրողների ներկայացուցիչները։
Armenia Airways ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյան–Զարնաին, որը Թեհրան–Երևան–Թեհրան ցամաքային երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության սեփականատերն է, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել է, որ առավոտից չեղարկվել են բոլոր ուղերթները։
«Ճանապարհը փակ է, ոչ ոքի ներս և դուրս չեն թողնում։ Թեհրանից Երևան այսօր շտապ մեկնող ուղևորները ստիպված էին ավիատոմսեր ձեռք բերել։ Սակայն ծանրաբեռնվածության պատճառով նրանք կկարողանան մեկնել միայն երկու օրից», – ասել է նա։
Լոգիստիկայի ոլորտի մասնագետներն անլուրջ են համարում Հայաստանի Սյունիքի մարզի Աղվանի գյուղով Սիսիանը Մեղրիին կապող ճանապարհը փոխադրումների համար օգտագործելու առաջարկը: Ավելին՝ սկզբնաղբյուրում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ի երեկոյան հակառակորդը փակել է Շուռնուխ–Կարմրաքար ճանապարհահատվածը, իսկ օգոստոսի 26-ին` Գորիս–Որոտան հատվածը։ Միևնույն ժամանակ Գորիս–Կապան մայրուղին ոչ միայն մարզային, այլև միջպետական նշանակություն ունի, քանի որ տանում է դեպի հայ–իրանական սահման։