Հայաստանի ԳԽ որոշումը ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին. 1992թ.
Հայաստանի Գերագույն խորհուրդի որոշումը ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին
Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԼՂՀ անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա,
- հայտնելով ԼՂՀ եւ նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,
- հավաստելով ԼՂՀ հիմնահարցի քաղաքական լուծման ուղուն իր հավատարմությունը,
- նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն,
- անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը`
Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հետեւողականորեն սատար կանգնել ԼՂՀ-ին եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
2. Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում:
3. Հայաստանի կառավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասխան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:
Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ` Բաբկեն Արարքցյան
8 հուլիս, 1992թ.