Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Սյունիքով ավտոճանապարհի շուրջ. Известия
Известия օրաթերթը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ ռուսական կողմը օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել, թե որտեղով է անցնում Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհը:
«Մնում է, որ կողմերը համաձայնության գան ընդամենը 6-կիլոմետրանոց հատվածի շուրջ, որը բացակայում է»,- թերթին ասել է բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան մի պաշտոնյա՝ հավելելով՝ այնտեղ լեռներ են և հիմա ռուսական “Автодор” ընկերությունը փորձագետների է ուղարկում, որպեսզի նրանք ինժեներական պարզ լուծումներ առաջարկեն»:
Նշվում է, որ ճանապարհը ձգվելու է հայկական կողմից Արաքսի երկայնքով, օգտագործելու են խորհրդային հին ճանապարհները, որոնք մինչև 1992 թվականի Ղարաբաղյան պատերազմը կապում էին Նախիջևանը ադրբեջանական Զանգելանի հետ՝ Հայաստանի տարածքով
Ավելին՝ սկզբնաղբյուրում: