Պաշտոնական
Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 12․08․2020թ․-ի ժամը 17-ը։
Կառավարության որոշումից հետո այսօր այն կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում: