Պաշտոնական
Հայաստանում է Իրանի արտգործնախարարը
Տարածաշրջանային այցի շրջանակում հունվարի 26-ի երեկոյան Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Տեղեկությունը հայտնում ՀՀ արտգործնախարարությունը։
«Զարիֆին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի
արտգործնախարարների հանդիպումը։
Այցի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Զարիֆը տարածաշրջանային այցը սկսել էր Ադրբեջանից, այնուհետև մեկնել Ռուսաստան։