Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը
Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Սակայն էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:
Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:
Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ համարների.
- «Արդար Հայաստան» կուսակցություն
- «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ)
- «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
- «Ազատություն» կուսակցություն
- «Պատիվ ունեմ» դաշինք
- «Միասնական Հայրենիք» կուսակցություն
- «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Հայոց Հայրենիք» կուսակցություն
- «Ազատ Հայրենիք» դաշինք
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
- «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
- «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
- «Ազգային օրակարգ» կուսակցություն
- «Վերելք» կուսակցություն
- «Ազատական» կուսակցություն
- «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն
- «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
- «Հայաստան» դաշինք
- «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն:
Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:
Ընտրողներներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: