«Հայաստանում Օրենքը չի գործում, կամ գործում է ընտրովի»
ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության կանոնները ոտնահարելու հիմքով ՀՀ ոստիկանությունը պարտավոր էր կասեցնել ու արգելել Քոչարյանի երեկվա շաբաշը Սևանում: Եվ քանի որ ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ ասֆալտին չի փռվել, կարող ենք եզրակացնել.
1. ՀՀ ոստիկանությունը տուգանում-փռում է միայն ՀՀ հպարտ քաղաքացիներին.
2. ՀՀ ոստիկանությունն ու Պարետատունը կամ կանաչ լույս են վառել Քոչարյանի համար, կամ՝ վախից իրենք են փռվել ասֆալտին.
3. Քոչարյանի հավաքն արտոնված է ՀՀ վարչապետի կողմից:
Երեք տարբերակներն էլ իրատեսական են, քանի դեռ ՀՀ-ում Օրենքը չի գործում, կամ գործում է ընտրովի:
Նշենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 2 ամիս է վարույթ չի ընդունել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու ընտրված Երվանդ Խունդկարյանն է: