«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ինդեքսում

Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում 2019» ինդեքսը։

Ըստ այդմ՝ Հայաստանը 19 նիշով բարելավել է դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Հ

Հայաստանից մեկ հորիզոնական բարձր է գտնվում Վրաստանը, որը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը մեկ հորիզոնականով:Տարածաշրջանի մյուս երկրները մամուլի ազատության տեսանկյունից առավել հետ են:

Մասնավորապես, Թուրքիան, ինչպես նախորդ տարվա ինդեքսում, այս տարի էլ  գտնվում է աղյուսակի 157-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 166 (-3), Իրանը՝ 170 (-6): Ռուսաստանը նույնպես մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 149-րդ հորիզոնականը (-1): Մամուլի ազատության տեսանկյունից առաջատար երկրներն են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, հետնապահներն են՝ Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան: