Տարածաշրջան
Հայաստանը մասնակցում է «IP Quorum 2019» ֆորումին
Այս օրերին ՌԴ Կալինինգրադի մարզում ընթանում է «IP Quorum 2019» Մտավոր սեփականության միջազգային ռազմավարական ֆորումը, որին մասնակցում են ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում և Հայաստանից, գրում է scannews.am-ը:
Այն կազմակերպել են IPChain ընկերակցությունը, Իրավատերերի ընկերակցության Եվրասիական կոֆեդերացիան (ЕАКОП) և Մտավոր սեփականության դաշնությունը (ФИС)։
Ֆորումի բացմանը սակավաթիվ ելույթ ունեցողների թվում խոսք տրվեց Հայաստանը ներկայացնող ԱԺ պատգամավոր, պետա-իրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանին։
Ֆորումում Հայաստանը ներկայացնում են նաև ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը, IPChain հայաստանյան, ինչպես նաև «Հայհեղինակ» ՀԿ ներկայացուցիչները։