«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ «Հետք»

Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ «Հետք»

Ըստ Հայասատանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանավորվածության, այս տարվա ապրիլի 1-ին Տեղ և Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռ նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ սկսվեին, բայց խախտելով երկկողմ պայմանավորվածությունը՝ մարտի 29-ին, ադրբեջանական կողմը Արցախի  Տեղ գյուղի մոտակայքում զբաղեցրել է բարենպաստ դիրքեր և ինժեներական աշխատանքներ սկսել։

Մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զուգահեռ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է դիրքերի ինժեներական աշխատանքներում ներգրավված գյուղացիներից մեկը։

Ըստ  զրուցակցի՝ նոր դիրքերը Տեղ գյուղից Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող նախկին հայկական անցակետի մոտակայքում են։

«Ճանապարհի մի կողմում մենք ենք, մյուսում՝ ադրբեջանցիները, երկու կողմում էլ տեխնիկա է բերվել, ընթանում են դիրքաշինական աշխատանքներ, դիրքերն իրարից 10-15 մետր հեռավորության վրա են։