«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նախնական տվյալներով` նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-նշված է հաղորդագրության մեջ։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տարհանվել են ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։

Արցախի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին: