«  Դեկտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հայտնի է՝ ով կլինի Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանի հետ կապերի կարգավորման հարցում

Հայտնի է՝ ով կլինի Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանի հետ կապերի կարգավորման հարցում

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կդառնա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄԷ կատարած այցի ժամանակ։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով մեր հատուկ ներկայացուցիչը կլինի Սերդար Քըլըչը»,– ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Քըլըչն ավարտել է Անկարայի TED քոլեջը և Անկարայի համալսարանում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան: ԱԳՆ-ում սկսել է աշխատել 1984 թվականին և տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
2006-2008 թթ. եղել է ՆԱՏՕ-ի հետ կապերի բաժնի ղեկավար։ Նա Լիբանանում Թուրքիայի դեսպանն է եղել 2008-2010 թվականներին, այնուհետև` 2010-2012 թվականներին, դարձել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը:
Քըլըչը Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2012-2014 թվականներին: Իսկ 2014 թվականի ապրիլից գլխավորել Է ԱՄՆ-ում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման մտադրության մասին, որի համար հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակվեն։