«  Դեկտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Չավուշօղլու. Թուրքիան ու Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կբացեն

Չավուշօղլու. Թուրքիան ու Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կբացեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին։

Ինչպես հայտնում է ria run- ն, նա ելույթ է ունեցել խորհրդարանում և ասել, որ Թուրքիան եւ Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։

«Ստամբուլից Երևան միջազգային չարտերային թռիչքներ կգործարկվեն։ Մենք ամեն քայլափոխի Ադրբեջանի հետ միասին ենք գործելու»,– ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք` Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը և պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ի պատասխան պաշտոնական Անկարան նշել է, որ Երևանից «դրական ազդակներ» է ստացել։

Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ Տեղեկությունը հայտնում է ria.ru- ն:

«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով», - ասել է Չավուշօղլուն` ելույթ ունենալով խորհրդարանում:

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի Վահան Հունանյանն այսպես է պատասխանել ԶԼՄ-ների հարցին։

«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,–ասված է ԱԳՆ պատասխանում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։