Քաղաքական
Հերիքնազ Տիգրանյանը՝ ԱԺ առողջապահության և սոցհարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Հերիքնազ Տիգրանյանը հույս հայտնեց, որ իրենց հանձաժողովը կկարողանա արդարացնել հանրության սպասելիքները:
«Որքանով որ ակնկալիքները այս մեր հանձնաժողովից հանրության մոտ շատ ավելի մեծ են, որովհետև իրենց կյանքի որակի փոփոխությունները սպասում են հենց մեր հանձնաժողովից, կարծում եմ, որ կկարողանանք արդարացնել իրենց սպասելիքները»,- նշեց Տիգրանյանը: