ՀՀ Ազգային ժողովի նիստ (ուղիղ)
ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախագահ Տիգրան Խաչատրյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։
Նշենք, որ ըստ նախարարի՝ ՀՀ-ի շուկայում ներկրված ցեմենտը հիմնականում հարևան Իրանից էապես ավելի էժան է, քան տեղական արտադրողն ունի իր արտադրողական ծախսերի արդյունքում։ Ըստ այդմ` էլ, ըստ նրա՝ ներկայացված նախագծերով փորձում են պաշտպանական միջոցառում կիրառել ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով:
Բացի այս նախագիծը, ԱԺ օրակարգում դեռևս մեկ տասնյակին հասնող նախագծեր կան, որոնց քննարկումը, հավանաբար, կշարունակվի հավելյալ նիստ գումարելու որոշում կայացնելով։
ԱԺ օրակարգի հարցերից են «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր։
Խորհրդարանի քննարկման կներկայացվի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: