Պաշտոնական
ՀՀ ՊՆ-ն կրկին հաղորդում է զինծառայողի մահվան մասին
Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն, ասված է հաղորդագրությունում։
Երեկ նախարարությունը հաղորդել էր ՀՀ ԶՈՒ-ում ևս մեկ մահվան մասին, նշելով՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել:
Ըստ ԶԼՄ–ների` մահացած զինծառայողները ծառայում էին Արարատում, նույն զորամասից էին: