Մարտի 1
ՀՔԾ. Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, News-line.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործի շրջանակներում:
«Մարտի 1-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց Օհանջանյանը:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբանը պաշտոնապես հաստատել էր, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։