Իրանի հոգևոր առաջնորդը դիմել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում՝ փոխանցում է Mehr գործակալությունը
«Ադրբեջանի Հանրապետությանը պատկանող տարածքները պետք է ազատագրվեն, իսկ հայ քաղաքացիների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Խամենեին զգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանին մոտ:
«Միջազգային սահմանները պետք է պահպանվեն, և ահաբեկիչները երբեք չպետք է մտածեն իրանական սահմաններին մոտենալու մասին, քանի որ եթե նրանք դա անեն, ապա խստորեն կպատժվեն»,- ընգծել է այաթոլլան:
Հիշեցնենք, որ Իրանը տանկեր ու այլ զրահատեխնիկա է տեղակայել երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր սահմանները պաշտպանելու նպատակով: