Քաղաքական
Իսրայելը ողջունում է դեսպանատուն բացելու Հայաստանի որոշումը
Իսրայելը ջերմորեն ողջունում է դեսպանատուն բացելու ՀՀ կառավարության որոշումը:
«Այս կարևոր քայլն առաջ կմղի մեր հարաբերությունները: Իսրայել պետությունը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Հայաստանի դեսպանատունը կլինի 90-րդ դեսպանությունը Իսրայելում, մենք պայքարում ենք բոլոր ազգերի հետ ավելի լավ հարաբերությունների համար»»,- թվիթերի իր էջում գրել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Յուվալ Ռոթեմը:
Հիշեցնենք՝ կառավարության սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայաստանը դեսպանություն կստեղծի Իսրայելում,Թել Ավիվում։