Ժաննա Ալեքսանյան. Եռաբլուրում արգելել են Արցախի դրոշը

Արցախցիների նկատմամբ ատելության տարբեր դրսևորումների մասին մենք տեղեկացանք նրանց բռնի տեղահանումից օրեր անց, երբ այն ընտանիքները ում հաջողվել էր սեպտեմբերի 19-ին զոհված իրենց հերոս որդիներին տեղափոխել Հայաստան և հուղարկավորել Եռաբլուրում։ Այստեղ արգելվել է Արցախի պետական դրոշը դնել Արցախի համար կյանքը տված տղաների շիրիմներին։
Սա շոկ էր մեզ համար, անպատկերացնելի մի բան նսեմացնել անսահման վշտի մեջ գտնվող մարդկանց, բայց հետո երբ նման ահազագերը շատացան, ստիպված էինք դիմել ՊՆ, հրապարակային դարձնել հարցը, նաև հույս ունեինք կանխել հակամարդկային այս քայլը։
Հետո պարզվեց, որ իշխանությունների ատելության պաշարը շատ մեծ է և չի սպառվում։
Սա ատելության դրսևորման արտառոց օրինակ է․«Եռաբլուրում արգելել են Արցախի դրոշը, ասել են՝ դագաղի վրա չի լինելու։ Դագաղի վրա ՀՀ պետական դրոշն է եղել, շոկային վիճակում էինք, սարսափելի իրավիճակ էր։ Հետո, որ ժամանակ անցավ, ես սթափվեցի ու զանգահարեցի մեր մարդու իրավունքերի պաշտպանին, ասացի՝ ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր երեխաներին՝ այն երեխաներին, որոնք իրենց կյանքը տվել են, որ մենք ապրենք»,- Forrights.am-ին պատմեց սեպտեմբերի 19-ին Արցախում զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։