Կարեվոր
Ջրիմուռներով կանաչած Սևանա լճի արբանյակային լուսանկարներ
Այս տարվա ամռանը կատարված Սևանա լճի արբանյակային լուսանկարները վկայում են, որ լիճը սաստիկ կանաչած է ջրիմուռներով: Այս առումով լիճը հիմա ավելի աղետալի վիճակում է, քան նույնիսկ անցյալ տարի:
Լճի արբանյակային լուսանկարները, սակայն, չեն կարող ասել, թե ո՞րն է ջրիմուռներով լճի «ծաղկելու» պատճառը, ի՞նչ ջրիմուռներ են դրանք, թունավո՞ր են արդյոք...
Բրիտանական BBC-ն անդրադարձել է Հայաստանի «մարգարիտի»՝ Սևանա լճի ճահճացման սպառնալիքին:
«Հայ բնապահպաններն ահազանգում են, որ երկրի ամենամեծ լճին լուրջ վտանգ է սպառնում: Այն կրկին ծաղկում է: Եթե երկրի իշխանությունները քայլեր չձեռնարկեն, ապա լիճը կվերածվի ճահճի:
Բնապահպաններին մտահոգող մեկ այլ հարց էլ կա՝ լճի ջրի մակարդակի կտրուկ նվազումը» ,- նշված է հոդվածում: