«  Մայիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Կառավարություն են ներկայացվել մոտ 2.7 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր

Կառավարություն են ներկայացվել մոտ 2.7 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ աշխատանքներ են իրականացվում այդ ծրագրերի առաջընթացն ապահովելու ուղղությամբ: Այդ կազմակերպությունների հարցերը քննարկվում են գերատեսչություններում՝ այդ թվում աջակցություն ստանալով  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Ներդրումային ծրագրերը ներկայացված են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների կողմից: Ներդրումային ծրագրերից 38-ը իրատեսական կամ կարճաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրերն են, իսկ 19-ը նախնական կամ երկարաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրերը:

Տիգրան Խաչատրյանը նաև նշեց, որ կառավարության ծրագրում հայտարարված է նպատակը, որին հասնելու համար պետք է ուղղված լինեն իրենց կողմից իրականացվող բոլոր քայլերը: Դա համախառն ներքին արդյունքի նկատմամբ 23 տոկոսը գերազանցող ներդրումներն են հիմնական միջոցներում: 2018-ի արդյունքներով այդ թիվը մոտ 17 տոկոսի սահմաններում է: