Պաշտոնական
Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար ունի
«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:
Մինչեւ այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:
Ավետ Պողոսյանն անկուսակցան է», գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նշենք, որ Ավետ Պողոսյանը 2012 թվականին ՀԱԿ-ի կողմից մեծամասնական կարգով պատգամավորի թեկնածու է առաջադրված եղել թիվ 6 ընտրատարածքում: Պողոսյանը ՀԱԿ վարչության անդամ էր։
Հիշեցնենք, Վիկտոր Մնացականյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց հոկտեմբերի վերջին: