Պաշտոնական
ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը:
Նախարարությունը տեղեկացնում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է:
«Առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»,-նշված է հաղորդագրության մեջ: