«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

COVID-19. Հունվարի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ.

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 940-ով և դարձել 350897: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

  • Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 242 մարդ (+812),
  • կատարվել է 2 669 792 թեստավորում (+5 812),
  • առողջացել են վարակվածներից 334 109-ը (+127):

 

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մարդ չի մահացել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվն անփոփոխ է` 8026։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1520։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հունվարի 22-ից ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը կթույլատրվի միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր 72 ժամից ոչ ավելի կատարված ՊՇՌ-թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն: