«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Կոտրել են «Առավոտ»-ի յութուբյան ալիքը․ «Հարստացածհեղափոխականների» մասին տեսանյութ պիտի ներկայացվեր

Կոտրել են «Առավոտ»-ի յութուբյան ալիքը․ «Հարստացածհեղափոխականների» մասին տեսանյութ պիտի ներկայացվեր

«Առավոտ» թերթը պատրաստվում էր տեսանյութ հրապարակել 2018 թվականից հետո հարստացածների մասին, բայց նախապես հայտարարված ժամից առաջ կորցրել է իր յութուբյան ալիքի հասանելիությունը․ անհայտ անձինք կոտրել են այն։
Թերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը սոցցանցերում հայտնել է, որ մարտի 14-ի առավոտյան իրենք Telegram-ում և Facebook–ում հայտարարել էին տեսանյութ ներկայացնելու մասին, որն ուներ հետևյալ վերնագիրը՝ «Մեր օրեր-#Հարստացածհեղափոխականները. Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»»։

Նա շեշտեց, որ տեղի ունեցածը համընկել է երեկվա երկու իրադարձությունների հետ։ Մեկը վերաբերում է «Առավոտի» թղթակցի հարցին` ուղղված Նիկոլ Փաշինյանին վերջինիս ասուլիսի ժամանակ, որից հետո ատելության խոսքի հսկայական չափաբաժին է ուղղվել լրագրողի և «Առավոտի» հասցեին, իսկ մյուսը կապված է տվյալ լրատվամիջոցի հայտնի տեսանյութի վերաբերյալ նախապես արված հայտարարության հետ։

«Բնականաբար ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել, քանի որ դա պետք է ապացուցվի, բայց ես ուղղակի չեմ  կարող չհամադրել փաստերը, Panorama.am-ի հետ զրույցում նշում է Աննա Իսրայելյանը:

«Երեկ մինչև ժամը 19։15 մեր կայքի թելեգրամի ալիքում, ֆեյսբուքյան էջում հրապարակված էր անոնս՝ «Մեր օրեր-#Հարստացածհեղափոխականները. Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»»։ Տեսանյութը  պետք է հրապարակվեր երեկ ժամը 20։00-ին, բայց մենք չհասցրեցինք ու հայտնեցինք, որ հրապարակվելու է այսօր ժամը 21։00-ին»

Երեկ ժամը 19։46-ից սկսած մենք կորցրեցինք ալիքին հասանելիությունը։ Ես կուզենայի բացառել որևէ քաղաքական միջամտություն, ասել, որ այն հաքերային հարձակման հետևանք է, բայց ես այնուամենայնիվ հիշում եմ, որ լրատվամիջոցների գոծունեությանը նման միջամտության նախադեպեր ունեցել ենք, և մարդը, որը դա կազմակերպել էր, ոչ միայն պատասխանատվություն չի կրել, այլ կարճ ժամանակ անց զբաղեցրել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, հիմա պատգամավոր է։ Խոսքը Լիլիթ Մինասյանի մասին է»,- տեղեկացնում է «Առավոտ» թերթի առցանց տարբերակի խմբագը ։