«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Կվերանայվի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրգործ

Կվերանայվի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրգործ

Առաջիկայում Քննչական կոմիտեն կվերանայի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով:

Ինչպես տեղեկացնում է  Հայաստանի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել որդեկորույս մայրերին և խոստացել միջնորդել, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով:

Այդ կապակցությամբ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել:

Ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան քրեական գործերը: Այն գործերը, որոնք հանրության շրջանում կասկածներ են հարուցել, որոնց պաշտոնական վարկածները տուժող կողմի ներկայացուցիչները տարիներ շարունակ համարել են կողմնակալ ու կասկածելի:

«Սա առաջին անգամ է, որ նման ձևաչափով գործունեություն է իրականացվում , և մենք ևս մեկ անգամ ուզում ենք փաստել, որ Քննչական կոմիտեն բաց է համագործակցության համար: Մեզ համար շատ կարևոր է հասարակական վերահսկողությունը, և վստահ ենք, որ այն աշխատանքը, որ  համատեղ կատարելու ենք հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, տալու է իր դրական արդյունքները»,- ասել է  Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ  Արտակ Կրկյաշարյանը:

Առաջիկայում կվերանայվեն աղմկահարույց 5 քրեական գործեր, որոնք ընտրվել են համագործակցող ՀԿ-ների կողմից:

Առաջին հինգ գործերի լրացուցիչ քննությունից հետո հերթով անդրադարձ կկատարվի կասեցված կամ կարճված այլ գործերի, որոնց քննության ընթացքի անաչառությանը նույնպես հանրությունը ու տուժողների ներկայացուցիչները չեն վստահում: 

Ավելին՝ տեսանյութում