«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Լևոն Բարսեղյան. Ասե՞մ, թե՞ արդեն գիտեք։ Լավ, ասեմ

Լևոն Բարսեղյան. Ասե՞մ, թե՞ արդեն գիտեք։ Լավ, ասեմ

Ասե՞մ, թե՞ արդեն գիտեք։ Լավ, ասեմ։

Այսօր Վենետիկի հանձնաժողովը (դա խորհրդատվական ջրալի եւ Վենետիկին հարիր մի գրասենյակ է) Հայաստանին բացատրում էր, թե ինչպես պետք է կարդալ մեր օրենքները, ինչպես հասկանալ դրանք եւ ինչպես վարվել, որ ինքը սիրի մեզ։ Այդ գրասենյակում Հայաստանը ներկայացնում են … Խուճուճ Գագոն ու Հրայրի երբեմնի գործընկեր Վարդանը Պողոսյան։ Ճիշտ այնպես, ինչպես Սերժիկ Պոոլնըսծյուի ժամանակներում, Վենետիկում պտի որ մտածեն, թե էլ գրաճանաչ մարդ չկար այս հինավուրց երկրում, եւ էս պատին էս սվաղն էլ է շուշաթրաշ։

Ահա այս վենետիկյան քֆուրը լսելով էր տարված Ազգային Ժողովը, որ այսօր բարեբախտաբար չկարեցավ քննարկել պետության զավթարարների քաղաքական գնահատական տալու հարցը։ Ասացեք խնդրեմ, եթե Գագոյի պեսը դեռ ՀՀ ներկայացուցիչն է Վենետիկի հանձնաժողովում, եթե Նխշունը Տավարացյան ու Վիգենը Քոչարյան Բարձրագույն դատական խորհրդում առոք-փառոք բազմած պատրաստվում են քննել հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ թողարկած դատավոր աշխատած սուրբ եւ խեղճ մարդկանց գործքը, եթե Օսիպյան գեներալիսիմուսը ոստիկանության պետ է ու գորովանքով այդ համակարգում պահպանում է անցած տասնամյակներում հազարավոր քաղաքացիների իրավունքների վրա խնչած մենթերին, ինչ պետության զավթման մասին խոսք կարող է լինել։ Կամ եթե եղել է, ինչ զավթման ավարտի մասին խոսք կարող է լինել։ Իհարկե, խորհրդարանը իմաստուն է վարվել, որ անտեղի չի քննարկել զավթման քաղաքական գնահատականի հարցը։ Նման պահանջ առաջ են քաշել ու պնդում են դավադիր եւ ստոր ուժերը, որ չեն ուզում տեսնել Գագոյի ու Հրոյի լավ կողմերը…

Խճճվեցի՞ք, սիրելի հարկատուներ։ Մի խճճվեք, այ երբ Դավիթ Հարությունյանով ու Արփինե Հովհաննիսյանով կհամալրվի Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների թիմը, այդ ժամանակ ամեն ինչ յուր տեղը կընկնի։ Մեռնեմ ես Ազգային Ժողովի ջանիիին։

Պաչում եմ բոլոր խմբակցություններին։)

 Լևոն Բարսեղյան