«  Հունվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Այդ այցը մնում է միակն առայսօր, որ եղել է պաշտոնական (տեսանյութ)

Այդ այցը մնում է միակն առայսօր, որ եղել է պաշտոնական (տեսանյութ)

1994թ. օգոստոսի 7-ին սկսվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ։

Հայաստանի Նախագահի այցը բացառիկ էր մի քանի առումով։ Նախ, այն կրում էր պաշտոնական-աշխատանքային բնույթ։ Պահպանված էին արարողակարգի բոլոր առանձնահատկությունները, իսկ Հայաստանի պատվիրակությունը (պատմության մեջ առաջին ու դեռևս վերջին անգամ) հանգրվանել էր «Բլեյեր Հաուս»-ում, որն ԱՄՆ նախագահների հատուկ հյուրերի կեցավայրն է։

Հաջորդ օրը առավոտյան ըստ արարողակարգի կանոնների, Հայաստանի Նախագահի պատվիրակությունը այցելում է Առլինգթոնի զինվորական գերեզմանատուն, ծաղկեպսակ դնում անհայտ զինվորի գերեզմանին, ինչպես նաև Նախագահ Ջոն Քեննեդիի և Ժակլին Քենեդիի գերեզմանին։

Նույն օրը, երեկոյան Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում ընդունում է Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային Հիմնադրամի ղեկավարներին։

Օգոստոսի 9-ի Հայաստանի Նախագահը աշխատանքային ճաշ է ունենում ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ, ապա Հայաստանի պատվիրակությունը մեկնում է Պենտագոն՝ հանդիպելու ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ուիլիամ Փերիի հետ։

Ժամը 17:00-ին Սպիտակ Տան Օվալաձև Աշխատասենյակում սկսվում է Հայաստանի Նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ։

 

Քլինթոնը՝ Տեր-Պետրոսյանին.

«Թանկագին պարոն նախագահ,
Ձեր պաշտոնաթողության կապակցությամբ ուզում եմ փոխանցել Ձեր նկատմամբ տածած իմ մեծ հարգանքը և իմ գնահատանքն արտահայտել Ձեր այն դերի, որը Դուք խաղացիք որպես Հայաստանի առաջին նախագահ: Դուք և ես սերտորեն համագործակցեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բնագավառում: Մինչ նորանկախ Հայաստանը դիմագրավում էր անհամար մարտահրավերներ, Դուք առանցքային դերակատարում ունեցաք Հայաստանի` որպես անկախ, ինքնիշխան պետության կայացման գործում: 
Դուք հիշվելու եք Հայաստանի տնտեսության վերափոխման և բոլոր հայերի կյանքի բարելավման խնդրում ներդրած մնայուն ավանդի համար: Ես հատկապես գնահատում եմ Ձեր խիզախ առաջնորդությունը` վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ կատարած աշխատանքի համար, որը կենսական կարևորություն ունի Հայաստանի և ողջ Կովկասյան տարածաշրջանի ապագայի համար: 
Հիլարին միանում է ինձ` Ձեր և Լյուդմիլայի հետագա ձգտումների իրականացման լավագույն մաղթանքներով»:

Անկեղծորեն` Վիլյամ Ջ. Քլինթոն»
 ԱՄՆ 42-րդ նախագահ

Պաշտոնական հանդիպումներից զատ Հայաստանի պատվիրակության պատվին Սպիտակ տանը նախագահ և առաջին տիկին Քլինթոնների անունից կազմակերպվեց ընդունելություն 300 հյուրերի մասնակցությամբ:

 Այցն, ըստ այդ օրերի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանի, աննախադեպ էր:

«Այդ այցը մնում է միակն առայսօր, որ եղել է պաշտոնական: Այցը եղել է հետաքրքիր ձևով կազմակերպված, որովհետև իր մեջ պարունակել է պետական այցի արարողակարգային բոլոր էլեմենտները և այսպիսով այն կարող ենք անվանել ոչ միայն պաշտոնական, այլև պետական»,- ասում է Շուգարյանը: