«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր տարվա ուղերձը Արցախի ժողովրդին. 1991թ

Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր տարվա ուղերձը Արցախի ժողովրդին. 1991թ

Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր տարվա ուղերձը Արցախի ժողովրդին

Արցախի ժողովրդին

Սիրելի արցախցիներ: Ուրախ եմ, որ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի միջոցով հնարավորություն ունեմ շնորհավորել ձեզ Նոր տարվա առթիվ:

Դժվար է, իհարկե, ձեր փորձության այս տագնապալի պահին խոսքեր գտնել արտահայտելու համար հայությանը համակած հոգեկան խռովքն ու մտատանջությունը:

Այդուհանդերձ, վստահ եմ, որ ոչ մի անարդարություն, ոչ մի խարդավանք խուճապ չի առաջացնի ձեր հերոսական հոգիներում եւ ձեզ չի լքի խիզախ նախնիների անկոտրում ոգին:

Դուք եղաք Հայոց ազգային նոր զարթոնքի կարապետը, եւ այժմ մեր ողջ ժողովրդի պարտքն է երախտագիտությամբ հատուցել ձեր կրած զրկանքները եւ սատար կանգնել ձեր գերմարդկային սխրանքին: Իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել ձեր անվտանգության եւ բարօրության երաշխավորը, ուղիներ որոնելով Արցախի հարցում արդար քաղաքական լուծում գտնելու համար՝ հիմնված ազգերի ինքնորոշման անսասան սկզբունքի վրա։

Խոնարհաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյան
01.01.1991թ.

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից