«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Մոռացված, բայց խիստ այժմեական խոսք (տեսանյութ)

Մոռացված, բայց խիստ այժմեական խոսք (տեսանյութ)

Մոռացված, բայց խիստ այժմեական խոսք

Նկատի ունենալով քպ-ական իշխանավորների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հալածանքները լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ, ինչպես նաեւ նրանց դատական հետապնդումները, նպատակահարմար ենք համարում ընթերցողին ներկայացնել մի հատված 2009 թ. մայիսի 29-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից, որն այսօր առավել քան այժմեական է հնչում.

iLur

«...Քաղաքակիրթ երկրներում ոչ մի նախկին թե գործող նախագահ, վարչապետ կամ նույնիսկ նախարար լրագրողի կամ թերթի դեմ դատ չի բացում։ Նա հնարավորություն ունի հերքել իր հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն, այն էլ որեւէ լրատվամիջոցից հարյուրապատիկ ավելի մեծ տպաքանակով կամ եթերաժամով։ Եթե դա չի անում, ուրեմն վստահ չէ, որ ժողովուրդը կհավատա իրեն, այդ պատճառով փորձում է լրագրողի բերանը փակել դատարանի միջոցով։

Իմ հասցեին մամուլում հազարավոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի»։

Լևոն Տեր-Պետրոսյան

Տեսանյութը՝ այստեղ: