Լևոն Զուրաբյան. Այս պրոբլեմը մի օր պետք է պայթեր
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
-Թեև անցյալ շաբաթվա վերջին ենթադրում էինք, որ պաշտոնանկությունների շուրջ ձևավորված կրքերը կհանդարտվեն, բայց լոսանջելեսյան հանդիպումը ստիպեց հակառակը մտածել, և կրքերը գնալով թեժանում են: Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ լո՞ւրջ բան է կատարվում իշխանության ներսում:
-Լուրջ բանը կատարվում էր շատ ավելի վաղուց, եթե նկատի ունեք Վանեցյանի հետ սկանդալային երկխոսությունը: Կարծում եմ պրոբլեմը սկսվել է հենց այն ժամանակվանից, երբ Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ պետ: Բացատրեմ ասածս. Ժողովրդավարական պետական կառավարումը ենթադրում է, որ ուժային կառույցները ղեկավարվում են քաղաքացիական անձանց կողմից, որոնք մասն են կազմում իշխող քաղաքական թիմի, որն ընտրությունների միջոցով հասել է հաղթանակի… Ընդհանրապես ուժային կառույցները պետք է լինեն քաղաքացիական կառավարման տակ: Ցավոք, այդ մոդելը, 1998թ-ից սկսած, խախտվեց, առաջինը Ռ. Քոչարյանը դա արեց՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն նախարարության կարգավիճակից հանեց և դարձրեց իրեն ենթարկված մասնագիտական ապարատներ, որոնք, ըստ էության, օգտագործում էին սեփական իշխանության քմահաճույքով: Սա իրականում բռնապետական մոդել է, այդ գործակալությունները հանվում են քաղաքացիական վերահսկողությունից, և ամենակարևորը՝ այդ կառույցները դրանով դադարում են լինել քաղաքական թիմի մի մաս: Շատ կարևոր է, որ այդ կառույցները ղեկավարեն մարդիկ, ովքեր քաքական թիմի մաս են, որովհետև այդ դեպքում նրանք քաղաքական թիմին հաշվետու են, խոսքս լեգիտիմ ընտրված քաղաքական թիմի մասին է: Ռոբերտի և Սերժի ժամանակ գործել է բոլորովին այլ կառավարման մոդել, այնտեղ գործել է ուղղահայաց ձևով ենթակայություն, այսինքն՝ նրանք կառավարել են իրենց ուզած ձևով: Թվում էր, թե թավշյա հեղափոխությունից հետո, պետք է արվեին քայլեր, որոնք կշտկեին մեր պետական կառավարման մոդելը:
-Հիմա կարծեք թե արվում են:
-Հիմա արվում են, բայց խնդիրն այն է, որ իշխանության գալուց հետո մեկ տարի և չորս ամիս չեն արվել, և բնականաբար այս պրոբլեմը մի օր պետք է պայթեր:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում