«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Հայ-ռուսական հարաբերության լարումը հրավիրում է Ադրբեջանի ագրեսիան

Լևոն Զուրաբյան. Հայ-ռուսական հարաբերության լարումը հրավիրում է Ադրբեջանի ագրեսիան

Մեր անվտանգության խնդիրների լուծման բանալին նախեւառաջ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու մեր ռազմական կարողությունների հզորացումն է, այնուհետև Ռուսաստանի և Արևմուտքի հետ բալանսավորված և համագործակցային հարաբերությունների կառուցումը։ Այս մասին Factor TV-ի հարցազրույցում նշում է Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ադրբեջանը հիմա շատ մեծ հաճույք է ստանում ռուս-հայկական հարաբերությունների լարումից, ուր անվստահություն է, փոխադարձ մեղադրանք է, ինչը շատ ավելի վտանգավոր երևույթ է, երբ այն դիտարկում ենք Ադրբեջանի՝ ռազմական ներխուժում կատարելու հավանականության տեսանկյունից։ Հարաբերությունների նման որակը, ակնհայտ է, որ ավելի է հրավիրում Ադրբեջանին, Ալիևը շատ ավելի անպատիժ է իրեն զգալու՝ հարձակման գինը վճարելու տեսակետից, քան եթե՝ այդ հարաբերությունները մի քիչ ավելի լավը լինեին»։

Ամբողջական՝ տեսանյութում.