Լևոն Զուրաբյան. «Իշխանությունը տապալել է դիվանագիտությունը»
Փաշինյանը ընտրում է «պատերազմով զիջելու» մոտեցումը, բայց չի պատրաստվում պատերազմի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահ համոզմամբ, իշխանությունը տապալել է դիվանագիտությունը, քանի որ չեն հասկանում, որ դիվանագիտությունը միայն սեփական դիրքորոշումը ներկայացնելը չէ, այլ՝ հակառակորդին քո դիրքորոշմանը մոտեցնելը։
Լևոն Զուրաբյանի պնդմամբ, պատերազմի լուրջ սպառնալիք է և Հայաստանը պետք է պատրաստվի, քանի որ միայն դիվանագիտության միջոցով հնարավոր չէ պայքարել Ադրբեջանի դեմ։
«Պատերազմը կանխելու լավագույն միջոցը` բանակի, պաշտպանական շինությունների, ինժեներական զորքերի ամրապնդման ներդրումներն են: Միայն այդ դեպքում դիվանագիտությունը ինչ-որ շանս ոունի: Դա ամենալավ ներդրումն է նաև տնտեսական շահավետության տեսակետից»:
Ամբողջական՝ տեսանյութում: